5 րոպեում ստանալ այսպիսի համեղ աղցա՞ն` այո: Լոբով և չորահացով աղցան

Բաղադրիչներ

1 թարմ վարունգ

50 գ պանիր

100 գ չորահաց

սամիթ

2 ճ/գ մայոնեզ

1 ատամիկ սխտոր

աղ

սև պղպեղ

200 գ խաշած լոբի

Պատրաստման եղանակը

Հացը խորանարդաձև կտրատել, լցնել պակետի մեջ, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել 1 թ/գ ձեթ (համեմունքներն ըստ ցանկության կարելի է ավելացնել), ծածկել և լավ թափահարել

Դնել 150°С տաքացրած ջեռոցում 5 րոպե

Վարունգն ու պանիրը խորանարդաձև կտրատել, ավելացնել լոբին, մանրացրած սամիթը

Մայոնզին ավելացնել ճզմած սխտոր, սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Մատուցելիս ավելացրեք չորահացերը )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում