Բաղադրիչներ
7 հատ հավի բուդ
2 հատ գազար
700 գ կանաչ լոբի
2 գլուխ սոխ
3 հատ կարտոֆիլ
100 գ տոմատի մածուկ
Աղ
Սև պղպեղ
Պապրիկա
Քիմիոն
Ձեթ
1 լ ջուր
Պատրաստման եղանակը
Հավի բդիկները համեմել աղով, սև պղպեղով և 2 կողմից տապակել (4-ական րոպե)
Բդիկների մի փոքր կարմրելուց հետո, գազարը շրջանաձև կտրատել և ավելացնել մսին
Կանաչ լոբին կտրատել, ավելացնել տապակին, համեմել աղով, սև պղպեղով, ծածկել կափարիչն ու թողնել
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխն ու թողնել 6 րոպե
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել ջուր, փակել կափարիչն ու թողնել 20 րոպե, թույլ կրակի վրա
Համեմել պապրիկայով, քիմիոնով, ավելացնել տոմատի մածուկ և թողնել թույլ կրակի վրա 5 րոպե
Մատուցե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ