Բաղադրիչներ
1 ճ/գ շաքարավազ
1 թ/գ խմորիչ
1 ձու
200 մլ կաթ
4 ճ/գ ձիթայուղ
360 գ ալյուր
½ թ/գ աղ
Միջուկի համար`
300 գ պանիր (2 տեսակի` յուրաքանչյուրից 150գ)
1 կարմիր պղպեղ
1 կանաչ պղպեղ
սամիթ
2 թ/գ քունջութ
1 թ/գ չորացրած ռեհան
Պատրաստման եղանակը
Տաք կաթին ավելացնել ձիթայուղ, ձու, շաքարավազ, աղ, խմորիչ և լավ խառնել
Ավելացնել ալյուր և լավ խառնել (հունցել հարկավոր չէ): Ծածկել և թողնել 40 րոպե
2 տեսակի պանիրները խառնել իրար
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղները, մանրացրած սամիթը, քունջութը, ռեհանը և լավ խառնել
Ստացված զանգվածից մի փոքր առանձնացնել, իսկ մնացած մասը գնդի պես հավաքել
Խմորը մի փոքր գնդել, բացել, պանրե գնդիկը դնել կենտրոնում, անկյունները հավաքել
Ձեռքերով մի քիչ տարածել, ձվի դեղնուց քսել, լցնել առանձնացրած պանրե խառնուրդը և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ