Ընդամենը 10 րոպե և դուք ունեք շատ փափուկ և համեղ պիցցա: Պիցցան թավայի վրա

Բաղադրիչներ

100 գ երշիկ

50 գ պանիր

1 հատ լոլիկ

2 ձու

1/3 աղ

8 ճ/գ կեֆիր կամ յոգուրտ

9 ճ/գ ալյուր

Պատրաստման եղանակը

Երշիկը երկարությամբ կտրատել

Պանիրն անցկացնել քերիչով

Լոլիկը կիսալուսնաձև կտրատել

Ձվին ավելացնել աղ, խառնել, ավելացնել կեֆիր կամ յոգուրտ և հարել

Ավելացնել ալյուր և հարել

Թավայի մեջ ձեթ լցնել, ստացված խմորը լցնել, հաավասարապես տարածել

Ավելացնել կտրատած մթերքները և պանիրը

Ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե

Պիցցան պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում