Եթե տանն ունեք հավի բդիկներ, ապա անպայման պատրաստեք այս ուտեստը. արդյունքն ուղղակի կգերազանցի սպասելիքները: Հավի բդիկները սոուսով` ջեռոցում

Բաղադրիչներ

8-9 հատ հավի բուդ

2 թ/գ սխտորի փոշի

1 թ/գ աղ

½ թ/գ սև պղպեղ

1 թ/գ պապրիկա

2 թ/գ օրեգանո

½ թ/գ չիլի պղպեղ

կարմիր պղպեղ

90 գ բաժակ ալյուր

1 գլուխ փոքր սոխ

1 ատամիկ սխտոր

2 բաժակ հավի արգանակ

70 գ սերուցք

2 ճ/գ կարագ

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Բդիկների վրա մի քանի կտրվածք անել

Առանձին ափսեյի մեջ լցնել աղ, պապրիկա, սխտորի փոշի, օրեգանո, չիլի պղպեղ, կարմիր պղպեղ և լավ խառնել

Համեմունքների մի մասը լցնել մսի վրա և լավ տարածել

Մյուս մասն ավելացնել ալյուրին և լավ խառնել

Յուրաքանչյուր բդիկը թաթախել ալյուրի մեջ և միջին ջերմության վրա տապակել 2 կողմից (կարմրացնել)

Հավի բդերը հանել թավայից, փոխարենը լցնել կիսալուսնաձև կտրատած սոխը, մանրացրած սխտորը, ավելացնել մի պտղունց չիլի պղպեղ, լավ խառնել և թողնել 2 րոպե

Ավելացնել մի փոքրիկ կտոր կարագ, 2 ճ/գ համեմունքներով ալյուր, լավ խառնել

Ավելացնել հավի արգանակը, սերուցքը, լավ խառնել և ավելացնել տապակած բդիկները

Լավ ծածկել սոուսով, փայլաթիթեղով ծածկել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 50-60 րոպե

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում