Բաղադրիչներ
1 կգ բրոկոլի
300 մլ կաթ
1 քաղցր պղպեղ
2 գլուխ սոխ
3 ճ/գ ձեթ
3 ձու
3 ճ/գ ձիթայուղ
100 գ ալյուր
10 գ փխրեցուցիչ
աղ
սամիթ
100 գ պանիր
Պատրաստման եղանակը
Բրոկոլին բաժանել միջին չափի կտորների, լցնել եռման ջրի մեջ, ավելացնել 1 թ/գ աղ, 1 ճ/գ կաթ և 5 րոպե թողնել կրակին (այն պետք է փափկի)
Պղպեղն ու սոխը կիսալուսնաձև կտրատել: Թավայի մեջ 3 ճ/գ ձեթ լցնել, սոխն ու պղպեղը տապակել միջին ջերմության վրա, մի պտղունց աղ ցանել և լավ խառնել
Հրակայուն տարայի ներսը պատել ձեթով, բրոկոլին լցնել, ավելացնել տապակած բանջարեղենը, խառնել և հավասարապես տարածել
Ձուն, կաթը, ձիթայուղը խառնել իրար, ավելացնել ալյուր, լավ խառնել, ավելացնել 1 թ/գ աղ, փխրեցուցիչ, մանրացրած սամիթ և լավ խառնել
Ստացված սոուսը լցնել բանջարեղենի վրա, ավելացնել քերած պանիր, դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ