Այս ուտեստից երբեք չեք հոգնի: Շատ համեղ, ախորժելի, յուրօրինակ տաք ուտեստ: Տապակած միսը` չինական կաղամբով

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

1 հատ գազար

550 գ խոզի կամ տավարի միս

50 գ տոմատի մածուկ

100 մլ ջուր

չինական կաղամբ

2 ձու

3 ճ/գ ալյուր

ձիթայուղ

աղ

սև պղպեղ

պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել ձիթայուղի մեջ, համեմել աղով

Գազարը քերիչով անցկացնել և ավելացնել սոխին

Միսը խորանարդաձև կտրատել և ավելացնել տապակին

Տոմատի մածուկին ավելացնել ջուր, լավ խառնել, ավելացնել տապակին, ծածկել և թողնել թույլ կրակի վրա 30 րոպե

Կաղամբի տերևներն առանձնացնել իրարից, եռման ջուր լցնել վրան, ծածկել և թողնել 30 րոպե

Տապակած զանգվածը բլենդերով հարել, համեմել սև պղպեղով և լավ խառնել

Կաղամբի յուրաքանչյուր տերևի վրա 1-1,5 ճ/գ խճողակ դնել, ռուլետի պես փաթաթել, իսկ անկյունները դեպի ներս հավաքել

Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ալյուր ավելացնել, լավ խառնել։ Մեկ այլ տարայում պաքսիմատ լցնել

Յուրաքանչյուր կտորը թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել

Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում