Բաղադրիչներ
260 գ ալյուր
410 գ շաքարավազ
90 գ կակաո
2 թ/գ սոդա
1 թ/գ աղ
1 թ/գ վանիլին
2 ձու
300 մլ կաթ
240 մլ ձեթ
100 մլ ջուր
Ջնարակի համար`
240 գ խտացրած կաթ
130 գ մուգ շոկոլադ
Կրեմի համար`
300 մլ 32-35% սերուցք
90 գ շաքարի փոշի
5 գ կակաո
շոկոլադի քերուկ
կաղապարի չափը` 23 X 31 X 7 սմ
Պատրաստման եղանակը
Ալյուրին ավելացնել շաքարավազ, կակաո, աղ, սոդա, վանիլին և լավ խառնել

Ավելացնել ձեթ, կաթ, 2 ձու և լավ խառնել

Ավելացնել ջուր և լավ խառնել: Կաղապարի ներսը պատել ձեթով, ստացված խմորը լցնել և դնել 160°С տաքացրած ջեռոցում 45-50 րոպե

ջնարակի պատրաստման համար անհրաժեշտ է ջուր եռացնել, խտացրած կաթով լի տարան դնել նրա վրա, տաքացնել։ Ավելացնել մուգ շոկոլադը և լավ խառնել

Խմորը հանել, թողնել սառչի, միջին չափի անցքեր անել, ապա շոկոլադե ջնարակը լցնել նրա վրա: 30 րոպե թողնել սառնարանում

Առանձին տարայի մեջ սերուցք հարել, ավելացնել շաքարի փոշի, կակաո և լավ խառնել

Թխվածքը հանել սառնարանից, կրեմը լցնել նրա վրա, շոկոլադի քերուկ ցանել և 1 ժամ թողնել սառնարանում

Մատուցելիս կարող եք զարդարել շոկոլադե ջնարակով )))

Բարի ախորժակ