Նվազագույն ջանք, առավելագույն արդյունք: Յուրօրինակ, խնձորով աղանդեր` ջեռոցում

Բաղադրիչներ

4 հատ խնձոր

50 գ շաքարավազ (ցանկալի է շականակագույն)

1 թ/գ դարչին

20 գ կարագ

40 գ չամիչ

25 գ ընկույզ

180 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Ընկույզը կտրատել, ավելացնել շաքարավազ, չամիչ, դարչին և լավ խառնել

Խնձորների միջուկները հանել, դնել կաղապարի մեջ

Ստացված խորիզից 3-4 թ/գ լցնել յուրաքանչյուր խնձորի մեջ

Յուրաքանչյուրի վրա 1 փոքրիկ կտոր կարագ դնել

180 մլ եռման ջուր լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում