Այսպիսի արագ և համեղ ժուլյեն պատրաստելն ուղղակի հաճույք է: Ժուլյեն` հավի մսով և սնկով, թավայում

Բաղադրիչներ

500 գ հավի կրծքամիս

500 գ շամպինյոն

200 գ 20% թթվասեր

100 գ 20% սերուցք

150 գ պանիր

1-2 գլուխ սոխ

1 թ/գ ալյուր

20 գ մաղադանոս

3 ճ/գ ձեթ

30 գ կարագ

½ թ/գ սև պղպեղ

1 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ 2 ճ/գ ձեթ, 30 գ կարագ լցնել, ավելացնել կտրատած սունկը, 5-6 րոպե տապակել ուժեղ կրակի վրա և վերցնել կրակից

Հավի միսը միջին չափով կտրատել, լցնել թավայի մեջ, համեմել աղով, սև պղպեղով, տապակել 1 ճ/գ ձեթի մեջ` 3-4 րոպե ուժեղ կրակի վրա

Ավելացնել խորանարդաձև կտրատած սոխը, տապակել 3-4 րոպե ուժեղ կրակի վրա

Ավելացնել 1թ/գ ալյուր, ապա ավելացնել տապակած սնկի մեծ մասը (մի փոքր մաս առանձնացնել), կտրատած մաղադանոսը

Ավելացնել թթվասերը, սերուցքը, թողնել միջին բարձրության կրակի վրա 2-3 րոպե

Ավելացնել քերած պանիր, տապակած սնկի մնացած մասը, ծածկել կափարիչով ու թողնել թույլ կրակին 3 րոպե

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում