Պահարանների խոնավությունը կարելի է վերահսկել փոքրիկ պարկերի օգնությամբ
Պահարանի յուրաքանչյուր հարկում դրեք մեկ փոքրիկ պարկ՝ լցված 2-3 ճ/գ աղով:
Պարկի մեջ 2-3 ճ/գ բրինձ լցրեք և 15 օր հետո թարմացրեք այն, քանի որ բրինձը խոնավությունը կլանելու բարձր հատկություն ունի:
Կիտրոնի, մանդարինի, թուրինջի չորացրած կեղևները և 1 ճ/գ սոդան ոչ միայն կպաշտպանեն պահարանը խոնավությունից, այլև շատ հաճելի բույր կտարածեն:
Ինչպես զգեստապահարանում, այնպես էլ խոհանոցում կարող եք օգտագործել ակտիվացրած ածուխ, այն և՛ խոնավության դեմ է պայքարում, և՛ հաճելի բույր է տարածում:
Քերած օճառը խառնեք թեփի հետ, լցրեք պարկի մեջ և դրեք պահարանում: Այս միջոցը հիանալի կլանում է խոնավությունն ու թարմացնում օդը:
Լինե՛նք տեղեկացված )))