Չափազանց պարզ և արագ, համեղ և գունեղ աղցան` հավի մսով և լոբով

Բաղադրիչներ

1 խաշած հավի կրծքամիս

100-120 գ պանիր

240 գ խաշած լոբի

3-4 խաշած ձու

3 հատ լոլիկ, եթե փոքր են` 6-7

մաղադանոս կամ սամիթ

3 ճ/գ մայոնեզ

1-2 ատամիկ սխտոր

0,5 թ/գ սև պղպեղ

աղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը, լոլիկը, պանիրը, ձուն խորանարդաձև կտրատել և խառնել իրար

Ավելացնել լոբի, մանրացրած սամիթ, կամ մաղադանոս, մայոնեզ, ճզմած սխտոր

Համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում