Բաղադրիչներ
2 ձու
50 մլ ձեթ
100 մլ կաթ
5 գ սոդա
½ թ/գ աղ
130 գ ալյուր
1 կարմիր պղպեղ
1 կանաչ պղպեղ
1 գլուխ սոխ
1 լոլիկ
Կանաչ սոխ
Մաղադանոս
10-15 կանաչ ձիթապտուղ
1 կարտոֆիլ
160 գ պանիր
10 գ կարագ
Պատրաստման եղանակը
Ձվին ավելացնել ձեթ, կաթ, սոդա, աղ և լավ խառնել
Ավելացնել ալյուր և լավ խառնել
Պղպեղները, սոխը, լոլիկը խորանարդաձև կտրատել
Կանաչ սոխը, մաղադանոսը մանրացնել: Ձիթապտուղը շրջանաձև կտրատել, իսկ կարտոֆիլը քերիչով անցկացնել, ճզմել, որպեսզի հյութը դուրս գա
Ամբողջը խառնել խմորի հետ, ավելացնել պանիր և լավ խառնել
Կաղապարի ներսն ամբողջությամբ պատել կարագով, 1 թ/գ ալյուր ցանել
Ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել
Քերած պանիր լցնել, դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե
Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ