Բաղադրիչներ
500 գ հավի կրծքամիս
5 գ աղ
5 գ սև պղպեղ
250 գ պանիր
100 գ սերուցքային պանիր
10 գ սխտորի փոշի
100 գ սպանախ
2 ձու
100 գ եգիպտացորենի փաթիլներ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բարակ շերտով կտրել, ծեծել

2 կողմից համեմել աղով, սև պղպեղով

Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել սերուցքային պանիրը, սխտորի փաշին և լավ խառնել

Սպանախը կտրտել և ավելացնել պանրին

Ստացված զանգվածից 1 ճ/գ լցնել յուրաքանչյուր հավի մսի վրա և ռուլետի պես փաթաթել

Եգիպտացորենի փաթիլները լցնել սննդային պարկի մեջ և գրտնակի օգնությամբ մի փոքր մանրացնել

Առանձին տարայի մեջ ձու կոտրել
Ռուլետները թաթախել նախ ձվի, ապա եգիպտացորենի փաթիլների մեջ

Տեղափոխել ջեռոցի թավայի վրա, դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ