Բաղադրիչներ
2 բաժակ ալյուր
2 թ/գ աղ (ըստ ցանկության` 3 թ/գ)
1 թ/գ շաքարավազ
1 բաժակ տաք ջուր
Բաժակի չափը` 250 գ
Պատրաստման եղանակը
Ալյուրը, աղը, շաքարավազը խառնել իրար
Ավելացնել տաք ջուր և խմոր հունցել (անհրաժեշտության դեպքում կարող եք ջրի չափաբաժինն ավելացնել), ծածկել և 20 րոպե թողնել: Պետք է ստացվի փափուկ խմոր
Խմորը տեղափոխել սեղանի վրա, 2 կողմից ալյուրով պատել և գրտնակել
Կարող եք կտրատել ըստ ցանկության, այս դեպքում` սրտաձև
Տեղափոխել ջեռոցի թավայի վրա, դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Աղաբլիթները պատրաստ են )))
Բարի Սուրբ Սարգիս