Փափուկ, տնական տորթ, որի պատրաստումն այնքան հեշտ և դյուրին է, որ նույնիսկ սկսնակ տանտիրուհիներն առանց դժվարության կպատրաստեն այն

Բաղադրիչներ

1 բաժակ շաքարավազ

1 բաժակ կեֆիր կամ մածուն

1 բաժակ ալյուր

2 ճ/գ կակաո

1 ձու

1 թ/գ սոդա

40 մլ ձեթ

(բաժակը-200մլ)

Կրեմի համար`

300 գ եփած խտացրած կաթ

400 գ թթվասեր

Կաղապարի չափը 20 սմ

Պատրաստման եղանակը

Ձուն, շաքարավազը խառնել իրար, ավելացնել կեֆիր կամ մածուն և լավ խառնել

Ավելացնել ձեթ, սոդա՝ խառնել, ավելացնել ալյուր` խառնել, ավելացնել կակո` խառնել

Լցնել կաղապարի մեջ և դնել 170°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Թողնել սառչի, ապա հանել կաղապարից, վերևի հատվածը կտրել, առանձնացնել ձևավորելու համար, իսկ մնացած մասը բաժանել 3 մասի

Կրեմի համար խտացրած կաթն ու թթվասերը խառնել իրար և հարել

Յուրաքանչյուր շերտի վրա կրեմ լցնել և հավասարապես տարածել

Ամբողջ տորթը պատել կրեմով, առանձնացված խմորը փշրել և ձևավորել տորթը

Տորթն ու թեյը սպասում են ձեզ )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում