Բաղադրիչներ
Խմորի համար`
500 գ ալյուր
25 գ խմորիչ
1 ձու
300 մլ ջուր
10 գ աղ
20 գ շաքարավազ
20 գ հալած կարագ
Միջուկի համար`
500 գ աղացած միս
300 գ պանիր
1 ձու
սև և կարմիր պղպեղ
պապրիկա
քիմիոն
ուրց
Պատրաստման եղանակ
Ալյուրին ավելացնել խմորիչ, շաքարավազ, աղ, ձու, ջուր, լավ խառնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 30 րոպե
30 րոպե անց ավելացնել հալած կարագ, 250 գ ալյուր և լավ խառնել
Սեղանին մի քիչ ալյուր ցանել, խմորը տեղափոխել և հունցել
Բաժանել 4 հավասար մասերի, գնդել, շատ քիչ գրտնակել
500 գ մսին ավելացնել 1 ձու, քերած պանիր, համեմել սև և կարմիր պղպեղով, պապրիկայով, ուրցով, քիմիոնով և լավ խառնել
Ջեռոցի թավայի մեջ սննդային թուղթ փռել, խմորե գնդերը դնել, յուրաքանչյուրի վրա միս դնել և ամբողջությամբ պատել ձվի դեղնուցով
Դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե
Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ