Ամենահամեղ տնական տորթերից մեկը, որն ուղղակի հալչում է բերանում: Տորթ «Արջուկ»

Բաղադրիչներ

250 գ 15% թթվասեր

200 գ շաքարավազ

100 գ փափուկ կարագ

20 գ կակո

աղ

15 գ վանիլային շաքարավազ

0,5 թ/գ սոդա

450 գ ալյուր

Կրեմի համար`

850 գ 15% թթվասեր

150 գ շաքարի փոշի

15 գ վանիլային շաքարավազ

50-80 գ ընկույզ

Կաղապարի չափը 22 սմ

Պատրաստման եղանակը

Թթվասրը, շաքարավազը խառնել իրար, ավելացնել մի պտղունց աղ, վանիլային շաքարավազ և լավ խառնել

Ավելացնել փափուկ կարագ և խառնել այնքան, մինչև շաքարավազը լուծվի

450 գ ալյուրից 20 գ առանձնացնել, իսկ մնացած ալյուրին ավելացնել սոդա, խառնել, լցնել թթվասերի վրա և լավ խառնել (պետք է ստացվի փափուկ խմոր)

Խմորը բաժանել 2 հավասար մասերի, մի մասին ավելացնել առանձնացված ալյուրը, խառնել: Բաժանել 4 հավասար մասերի, ծածկել պոլիէթիլենով և թողնել

Մյուս մասին ավելացնել կակաոն և լավ խառնել: Բաժանել 4 հավասար մասերի, ծածկել պոլիէթիլենով և թողնել

Առանձնացնել 4 հատ սննդային թուղթ

Խմորի յուրաքանչյուր կտորը դնել թղթին, վրան պոլիէթիլեն դնել, գրտնակել, պատառաքաղով ծակծկել, դնել 200°С տաքացրած ջեռոցում 7-8 րոպե

Պատրաստ լինելուն պես, քանի դեռ տաք են` կաղապարի չափին համապատասխան անկյունները կտրել

Ավելորդ խմորից փշրանքներ պատրաստել

Կրեմի համար անհրաժեշտ է թթվասերը լցնել պարկի մեջ, լավ քամել, թողնել մոտ 5 ժամ, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա (1 կգ թթվասերը քամելուց ստացվում է 850 գ)

Թթվասերին ավելացնել շաքարի փոշի, վանիլային շաքարավազ, լավ խառնել և մի քիչ հարել

Յուրաքանչյուր շերտին կրեմ քսել, կտրատած ընկույզ ցանել (նախ շոկոլադե խմորը, ապա սպիտակը)

Ամբողջ տորթը պատել կրեմով։ Կենտրոնում սննդային թուղթ փռել (անկյունները թողնել բաց), իսկ կողային հատվածներին շոկոլադե խմորի փշրանքներ ցանել

Սննդային թուղթը վերցնել, փոխարենը կտրատած ընկույզ և սպիտակ խմորի փշրանքներ ցանել, 40-60 րոպե թողնել սառնարում

Կարելի է մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում