Բաղադրիչներ
400-450 գ խոզի կամ տավարի փափկամիս
1 հատ գազար
300 գ կարմիր կաղամբ
կանաչ սոխ
2-3 ճ/գ մայոնեզ
1թ/գ ֆրանսիական մանանեխ
աղ
սև պղպեղ
միսը մարինացնելու համար`
3 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ քացախաթթու
100 մլ ջուր
0,5 սոխ
0,5 թ/գ պապրիկա, սև պղպեղ, խմելի սունելի
Պատրաստման եղանակը
Միսը բաժանել մասերի, ծեծել
Համեմել (պապրիկա, սև պղպեղ, խմելի սունելի, աղ), ավելացնել քացախաթթու, սոյայի սոուս, սոխ, ջուր, լավ տրորել և թողնել 30 րոպե
Տապակել 2 կողմից 5-7 րոպե միջին ջերմության վրա
Տապակած միսը բարակ ու երկարությամբ կտրատել
Կաղամբը բարակ կտրատել, տրորել
Գազարն անցկացնել քերիչով
Կանաչ սոխը կտրտել
Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մայոնեզ, մանանեխ, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ