Բաղադրիչներ
320 գ ալյուր
150 գ կարագ
աղ
8 գ վանիլային շաքարավազ
80 գ շաքարի փոշի
1 թ/գ փխրեցուցիչ
1 ձվի դեղնուց
100 գ 20% թթվասեր
1 թ/գ ձեթ
2 ճ/գ կակո
3 ճ/գ կաթ
Ձևավորման համար`
1 ձվի դեղնուց
քունջութ
Պատրաստման եղանակը
Կարագն ու ալյուրը իրար հետ տրորել և լավ խառնել
Ավելացնել մի պտղունց աղ, վանիլային շաքարավազ, շաքարի փոշի, փխրեցուցիչ, 1 ձվի դեղնուց, թթվասեր, լավ խառնել և խմոր հունցել (պետք է ստացվի շատ փափուկ խմոր)
Խմորը բաժանել 2 անհավասար մասերի, մեծ մասը դնել պոլիէթիլենային փաթեթի մեջ և դնել սառնարանում 20 րոպե
Առանձին տարայի մեջ կակոն և կաթը խառնել իրար, լցնել խմորի փոքր մասի վրա և լավ խառնել
Ստացված շոկոլադե խմորը դնել պոլիէթիլանային փաթեթի մեջ և դնել սառնարանում 20 րոպե
խմորները հանել սառնարանից, յուրաքանչյուրը բաժանել 15 հավասար մասրի
Սպիտակ խմորե գնդիկը մի փոքր բացել, կենտրոնում դնել շոկոլադե խմորե գնդիկը, փակել
Գնդել, շատ թեթև գրտնակել, դանակով 5 կտրվածք անել, ծայրերը միացնել իրար (կստացվեն ծաղկի թերթիկներ)
Դանակի օգնությամբ ձևավորել թերթիկները
Թավայի վրա սննդային թուղթ փռել, խմորեղենը դասավորել նրա վրա
Ծաղիկների կենտրոնում ձվի դեղնուց քսել և քունջութ լցնել
Դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Թխվածքաբլիթները պատրաստ են )))
Բարի ախորժակ