Բաղադրիչներ
1 կգ կարտոֆիլ
1 թ/գ աղ
1 գլուխ սոխ
400 գ հավի աղացած միս + ½ թ/գ աղ, սև պղպեղ
1 ատամիկ սխտոր
ձեթ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր և լավ խառնել
1 ճ/գ միս վերցնել, ձեռքի մեջ հարթեցնել (ալադիկի պես)
Կարտոֆիլն ու սոխը մաքրել, աղալ կամ անցկացնել մանր քերիչով, ավելացնել աղ և լավ խառնել
Թավայի մեջ ծեթ լցնել, 1 ճ/գ կարտոֆիլ դնել և ալադիկի տեսք տալ
Յուրաքանչյուրի վրա մսի բարակ շերտ դնել, տապակել 2 կողմից միջին ջերմության վրա
Կարող եք մատուցել թթվասերի և սխտորի սոուսով )))
Բարի ախորժակ