Բաղադրիչներ
400մլ մածուն կամ կեֆիր
4 ձու
300 գ ալյուր
2 թ/գ փխրեցուցիչ
1 տուփ վանիլին
50 գ հալած կարագ
2 ճ/գ շաքարավազ
30 գ ընկույզ
40 գ շոկոլադ
Պատրաստման եղանակը
Կեֆիրին կամ մածունին ավելացնել ձու, 0,5 թ/գ աղ, 2ճ/գ շաքարավազ, վանիլին և հարել 1 րոպե, ավելացնել հալած կարագ
Ալյուրին ավելացնել փծրեցուցիչ, խառնել, ավելացնել հարած ձվերին և հարել
Ջեռոցի թավայի մեջ սննդային թուղթ փռել, կարագ քսել, խմորը լցնել և հավասարապես տարածել
Ընկույզը և շոկոլադը կտրատել, լցնել խմորի վրա
Դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ