Ամենահամեղ և արագ պատրաստվող նախուտեստներից մեկը: Լավաշով և խնձորով նախուտեստ

Բաղադրիչներ

2 հատ լավաշ

5-6 հատ խնձոր

2-5 ճ/գ շաքարավազ

2-3 ճ/գ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Խնձորները մաքրել, քերիչով անցկացնել, լցնել թավայի մեջ, կիտրոնի հյութ ցանել

Ավելացնել շաքարավազ, լավ խառնել և տապակել 6-7 րոպե

Լավաշները ուղղանկյունաձև կտրատել

Յուրաքանչյուր լավաշի կտորի մեջ 2 ճ/գ միջուկ լցնել և փաթաթել (խնձորի միջուկը կարելի է փոխարինել կաթնաշոռով)

Յուրաքանչյուրի վրա ձու քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե (կարելի է նաև տապակել)

Մատուցեք թեյի կամ սուրճի հետ )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում