Բաղադրիչներ
600 գ խաշած կարտոֆիլ
200 գ պանիր
1 ձու
10 գ կարագ
100 գ ալյուր
16 գ փխրեցուցիչ
աղ
սև պղպեղ
վերջնական տեսքի համար`
2 ձու
պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել կարագ և ճզմել
Ավելացնել 1 ձու և լավ խառնել: Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, լավ խառնել
Ավելացնել քերած պանիր, լավ խառնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել սառնարանում 2 ժամ
Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ևս մեկ տարայի մեջ պաքսիմատ լցնել
Ձեռքերը թաթախել ձեթով, կարտոֆիլե խմորից գնդիկներ անել, թաթախել ձվի, ապա պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել
Կարող եք մատուցել կտրտած սամիթիվ )))
Բարի ախորժակ