Մաքրումը կիտրոնաթթվով կամ կիտրոնով: Եթե աղտոտվածությունը թարմ է, ապա կիտրոնի հյութը և ջուրը հավասար չափաբաժնով լցրեք, խառնեք, սպունգը թաթախեք հեղուկի մեջ և դրանով մաքրեք ջեռոցի պատերը: Թողեք 1 ժամ և մաքրեք մաքուր, թաց կտորով:
Եթե աղտոտվածությունը հին է, ապա անհրաժեշտ է ջեռոցի թավայի մեջ լցնել 0,5 լ ջուր և 1 փաթեթ կիտրոնաթթու, դնել 200°С ջեռոցում 30-40 րոպե: Որից հետո սպասեք ջեռոցը սառչի, թաց կտորով մաքրեք, անհրաժեշտության դեպքում, որոշ հատվածներ կիտրոնի 1 կտորով մաքրեք:
Սոդա և քացախ: Կտորը թաթախեք քացախի մեջ, քսեք ջեռոցի պատերին, այնուհետև սպունգի վրա սոդա լցրեք, քսեք և մի քիչ ջուր ցողեք: Թողեք 1 ժամ, ապա թաց կտորով լավ մաքրեք այն:
Մաքրումը աղով: Այս տարբերակն արդյունավետ է, եթե դուք մաքրում եք ջեռոցն անմիջապես ուտեստը պատրաստելուց հետո: Ջեռոցի հատակին և թավայի վրա աղ ցանեք, դրեք այն ջեռոցում` քանի տաք է, կամ միացրեք 100°С, հենց աղը ոսկեգույն երանգ ստանա, անջատեք: Երբ ջեռոցը սառչի, լվացեք այն օճառաջրով, ապա մաքուր խոնավ կտորով և չորացրեք:
Մաքրումը անուշադրի սպիրտով: Տարբերակ 1– Շշի կամ սպունգի օգնությամբ անուշադրի սպիրտը տարածեք ջեռոցի պատերով, թողեք 1 գիշեր, իսկ առավոտյան լավ մաքրեք այն:
Տարբերակ 2- Ջեռոցը տաքացրեք մինչև 60°С, անջատեք, վերին հարկի վրա դրեք 1 բաժակ օղի, ներքևում դրեք եռման ջրով տարա, փակեք, թողեք 8 ժամ: 8 ժամ անց հանեք, լվացող հեղուկ լցրեք անուշադրի սպիրտի մեջ և ստացված լուծույթով լավ մաքրեք ջեռոցը: Վերջում մաքրեք մաքուր ջրով, դուռը մոտ 2 ժամ թողեք բաց:
Մաքրումը ջրածնի պերոքսիդով և սոդայով: 3% ջրածնի պերօքսիդին ավելացրեք ¼ բաժակ սոդա, լավ խառնեք` պետք է ստացվի շիլայի պես զանգված: Սպունգի օգնությամբ քսեք այն ջեռոցի պատերին, թողեք մի քանի ժամ և լվացեք թաց կտորով:
Լինե՛նք տեղեկացված )))