Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կոճապղպեղ ուտեք

Օգնու՞մ է նիհարել: Շնորհիվ իր մեջ պարունակող պեկտինային նյութերի, բջջանյութերի, կոճապղպեղը օգնում է մարսողական համակարգին: Այն խթանում է ստամոքսի մարսողական գեղձերի արտազատումը` բարենպաստ ազդեցություն ունենալով միկրոֆլորայի և աղիների աշխատանքի վրա: Միևնույն ժամանակ դուք ավելի քիչ կտառապեք գազերի առաջացումից, տոքսիններն ավելի արագ կերանան, և նյութափոխանակությունը կարագանա։ Ինչպես նաև կանխում է ճարպային հյուսվածքների կուտակումը:

Կոճապղպեղն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որն օգտակար է հատկապես միզամուղ ընդունողների համար, քանի որ հեղուկի հետ մեկտեղ օրգանիզմից  դուրս է գալիս նաև մեծ քանակությամբ կալիում, կոճապղպեղն այն վերականգնում է:

Հարուստ է նաև մագնեզիումով որն անփոխարինելի է նյարդային համակարգի աշխատանքի, ինչպես նաև սպիտակուցների սինթեզի և օրգանիզմից թունավոր տարրերի հեռացման համար։ Ավելին, մագնեզիումը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի կաթվածից հետո մարդու վիճակի վրա: Ինչպես նաև նպաստում է արյան ճնշման ճիշտ պահպանմանը, ապահովում է արյան մակարդումը, կարգավորում ֆերմետների աշխատանքը:  

Կոճապղպեղը պայքարում է խոլեստերինի կուտակման, արյան շաքարի բարձրացման դեմ, ամրացնում է արյան անոթները և կանխում թրոմբների առաջացումը, ամրացնում է իմունային համակարգը:

Ինչ վերաբերում է օգտագործման ճիշտ չափաքանակին, ապա դա կախված է օրգանիզմի անհատական արձագանքից:  Հում կոճապղպեղը օրական 5-10 գ-ից ավել չի կարելի ուտել: Կարելի է օգտագործել ճաշատեսակների, աղցանների և թեյերի մեջ:

Ինչո՞վ կարող է վնասակար լինել: Հրաժարվել կամ քիչ քանակությամբ օգտագործել, եթե`

1.   Օգտագործվում է շաքարն իջեցնող, արյունը նոսրացնող դեղամիջոցներ, քանի որ նույնպիսի հատկություն ունի նաև կոճապղպեղը

2.   Աղիքի բորբոքային հիվանդությունների դեպքում` գաստրիտ

3.   Սրտի, լեղապարկի, լյարդի հիվանդությունների սրման, լորձաթաղանթների վնասվածքի, արյունահոսության  ժամանակ

4.   Որոշ հակաբոորբոքային դեղեր ընդունելիս (ասպիրին, անալգին, իբուպրոֆեն և այլն)

5.   Շատ բարձր ջերմության, հղիության 2-3 եռամսյակների ժամանակ

6.   Հակացուցված է մինչև 3 տարեկան երեխաներին

Լինե՛նք տեղեկացված )))

Կիսվել Facebook-ում