Բաղադրիչներ
300 գ տավարի թոք
2 ճ/գ ալյուր
2 գլուխ սոխ
1 քաղցր պղպեղ
2 հատ թթու կամ մարինացված լոլիկ (կարելի է փոխարինել վարունգով)
աղ
սև պղպեղ
1-2 ճ/գ մայոնեզ
ձեթ
Պատրաստման եղանակը
Միսը 1 սմ հաստությամբ, լայնությամբ կտրատել, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Պոլիէթիլենային պակետի մեջ 2 ճ/գ ալյուր լցնել, ավելացնել միսն ու լավ թափահարել

Թավայի մեջ ձեթ լցնել, մսի կտորները 2 կողմից տապակել

Սոխը կտրատել կիսալուսնաձև, իսկ պղպեղը` երկարությամբ

Առանձին տարայի մեջ ձեթ լցնել, տապակել, ապա ավելացնել պղպեղը, տապակել, այնուհետև տեղափոխել խոր տարայի մեջ

Տապակած թոքը երկարությամբ կտրատել և ավելացնել ընդհանուր զանգվածին

Լոլիկը երկարությամբ կտրատել և ավելացնել աղցանին (առաջացած հեղուկը չլցնել)

Ըստ ցանկության ավելացնել սև պղպեղ, աղ։ Ավելացնել մայոնեզ և լավ խառնել

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ