Չափազանց համեղ և գեղեցիկ թխվածքաբլիթներ «Օդային համբույր»

Բաղադրիչներ

120 գ փափուկ կարագ

50 գ շաքարավազ

3 ձվի դեղնուց

աղ

վանիլային շաքարավազ

180 գ ալյուր

0,5 թ/գ փխրեցուցիչ

Բեզոյի համար`

3 ձվի դեղնուց

140 գ շաքարավազ

1 թ/գ կիտրոնի հյութ

1 թ/գ վանիլային շաքարավազ

շոկոլադե կոնֆետներ

Պատրաստման եղանակը

Կարագին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ, վանիլային շաքարավազ և լավ խառնել

Ավելացնել ձվի դեղնուցն ու շարունակել խառնել

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, մաս-մաս ավելացնել կարագին և լավ խառնել: Պետք է ստացվի փափուկ, չկպչող խմոր

Դնել սննդային պոլիէթիլենի մեջ և 60 րոպե թողնել սառնարանում

Խմորը բաժանել 2 մասի, գրտնակել 2-3 մմ հաստությամբ, շրջանակներ կտրել, յուրաքանչյուրի վրա մեկական շոկոլադ դնել և տեղափոխել ջեռոցի թավայի վրա

Բեզեյի համար անհրաժեշտ է սպիտակուցը հարել` ավելացնելով վանիլային շաքարավազ, շաքարավազ (մաս-մաս), կիտրոնի հյութ

Լցնել կրեմի համար նախատեսված պարկի մեջ և բլիթները զարդարել

Դնել 195°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Թողեք 15 րոպե սառչի, ապա զարդարեք շոկոլադե ջնարակով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում