Բաղադրիչներ
350 գ ալյուր
300 գ շաքարավազ
70 գ կարագ
2 թ/գ փխրեցուցիչ
4 ձու
240 մլ կաթ
10 գ վանիլային շաքարավազ
աղ
շաքարի փոշի` ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Ձվին ավելացնել մի պտղունց աղ, հարել, ավելացնել շաքարավազ և հարել

Կաթին ավելացնել կարագն ու տաքացնել, լավ խառնել, մինչև կвառնա միասեռ զանգված

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, վանիլային շաքարավազ և խառնել ձվային զանգվածին: Հարել, մաս-մաս ավելացնել կաթը

Կաղապարի մեջ սննդային թուղթ փռել, ստացված խմորը լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ