Բաղադրիչներ
700 գ հավի թոք
100 մլ կաթ
4 հատ գազար
1 ճ/գ ձեթ
մայոնեզ
100 գ սպիտակաձավար
1 թ/գ աղ
2 գլուխ սոխ
սամիթ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի թոքը մաքրել, լվանալ և հարել բլենդերով: Ավելացնել կաթ, սպիտակաձավար, աղ, սև պղպեղ, լավ խառնել և թողնել 1 ժամ

Սոխը խորանարդաձև կտրատել, գազարը քերիչով անցկացնել և տապակել` համեմելով աղով և սև պղպեղով

Հրակայուն տարայի մեջ ձեթ քսել և լցնել մսի մի մասը: Ավելացնել տապակած բանջարեղենը, մայոնեզ քսել և նորից լցնել մսային զանգվածը

Դնել 180°С տաքացրած ջեռոցում 60 րոպե: Հանել, 1-2 ժամ թողնել սառչի, ապա մայոնեզ քսել
Զարդարել սամիթով և մատուցել )))

Բարի ախորժակ