Եփովի թթվասերային կրեմ, տորթերի և խմորեղենների համար` հասանելի մթերքներով

Բաղադրիչներ

400 գ թթվասեր

2 ձու

120-150 գ շաքարավազ

45 գ եգիպտացորենի օսլա

200 գ կարագ (սենյակային ջերմաստիճանի)

1թ/գ վանիլային շաքարավազ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնել թթվասերը, օսլան, շաքարավազը, ձուն, լավ խառնել, այնքան, որ գնդիկներ չմնան

Դնել թույլ կրակի վրա, անընդհատ խառնել, թողնել այնքան, որ սկսի եռալ (եռման աստիճանի չենք հասցնում, պարզապես պետք է նկատելի լինեն եռման առաջին նշանները), որից հետո գազօջախն անջատել, բայց շարունակել խառնել:

Ավելացնել վանիլային շաքարավազ, խառնել, ծածկել սսնդային պոլիէթիլենով և թողնել լավ սառչի

Կարագը հարել բարձր աստիճանի վրա` 10 րոպե

Մաս-մաս ավելացնել կրեմն ու հարել

Եվ ահա, թե ինչ կարելի է անել այսպիսի կրեմով: Կարելի է և՛ ձևավորել, և՛ քսել տորթի շերտերին )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում