Այս տերևները ոչ միայն հաճելի բույր են հաղորդում, այլև շատ օգտակար են:

Դափնու տերևը ոչ միայն օգտագործվում է խոհանոցում, այլև իր մեջ պարունակելով շատ օգտակար հատկություններ` օգտագործվում է նաև առողջապահական նպատակներով:

Այն պաշտպանում է օրգանիզմը սթրեսից, մասնակցում է շաքարային դիաբետի բուժմանը, օգնում է միգրենի դեպքում, թեթևացնում է հազը, մարսողությունը լավացնում է, այդ իսկ պատճառով այն շատ է օգտգործվում ճաշատեսակների մեջ: Այն հայտնի է արոմաթերապիայի և բուսական բժշկության մեջ` մաշկի, մազերի և շնչառական հիվանդությունների բուժման համար:

Ամենապարզ միջոցը դափնու տերևի օգտագործաման համար թեյն է: Շաքարային դիաբետի դեպքում դափնու տերևով թեյը կարող է զգալիորեն նվազեցնել հիվանդության առաջընթացը:

Հազի և շննչառական հիվանդությունների դեպքում կարելի է ինհալացիա անել: Այն լործ է արտազատում և ճնշում բակտերիաները շնչուղիներում:

Դափնու տերևի ևս մեկ առավելությունը կայանում է նրանում, որ այն նվազեցնում է բորբոքային պրոցեսներն ամբողջ օրգանիզմում: Այս դեպքում կարելի է նույնպես թեյի տեսքով օգտագործել:

Դափնու տերևը լավագույնն է մարսողության համար, քանի որ իր մեջ պարունակում է ֆերմենտներ, որոնք օգնում են ավելի արագ մարսել սնունդը, և հանգստացնում է մարսողության խանգարումը: Կարելի է օգտագործել թեյի, սիրոպի տեսքով:

Դափնու տերևով թեյն օգտագործվում է նաև ախորժակի բացակայության դեպքում:

Թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է 500 մլ ջրին ավելացնել 6 հատ դափնու տերև, եռացնել, այնուհետև վերցնել գազօջախից, ծածկել և թողնել սառչի: 15 րոպե անց ջուրը քամել, ավելացնել կիտրոնի հյութ, մեղր և խմել օրը 2 անգամ:

Սիրոպ պատրաստելու համար անհրաժեշտ է 500 մլ ջրին ավելացնել 12 դափնու տերև, եռացնել, թողնել ևս 5 րոպե: Վերցնել կրակից, քամել, ավելացնել 150 գ մեղր, 1 կիտրոնի հյութ, լավ խառնել, լցնել ապակե տարայի մեջ և դնել սառնարանում: Օգտագործել օրական 2 ճ/գ` ուտելուց աառաջ, դատարկ ստամոքսին:

Լինենք տեղեկացված )))

Կիսվել Facebook-ում