Կիևյան կոտլետների պատրաստման յուրօրինակ բաղադրատոմս: Պատրաստե՛ք և ուրախացրե՛ք ձեր ընտանիքի անդամներին

Բաղադրիչներ

4 հատ հավի կրծքամիս

200 գ փափուկ կարագ

1 թ/գ կիտրոնի հյութ

սամիթ և մաղադանոս

աղ

սև պղպեղ

200 գ ալյուր

4-5 ձու

Սպիտակ հաց

Պատրաստման եղանակը

Սամիթն ու մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել կարագ, աղ, կիտրոնի հյութ և լավ խառնել

Ստացված զանգվածը դնել սննդային պոլիէթիլենի մեջ, փաթաթել և դնել սառցարանում

Հավի կրծքամիսը երկարությամբ կիսել, ծեծել, համեմել աղով, սև պղպեղով

Արդեն լավ սառած կարագը հանել, բաժանել մասերի` ըստ հավի ֆիլեյի քանակի

Յուրաքանչյուր կտորը դնել հավի ֆիլեյի մեջ և ամուր փաթաթել, 30 րոպե դնել սառնարանում

Առանձին տարայի մեջ ձու կոտրել, համեմել աղով, սև պղպեղով, խառնել, ավելացնել 1 ճ/գ ջուր կամ կաթ

Սպիտակ հացն անցկացնել բլենդերով, լցնել առանձին տարայի մեջ

Առանձին տարայի մեջ լցնել ալյուր

Կոտլետները հանել սառնարանից, թաթախել նախ ալյուրի, ապա ձվի և հացի փշրանքների մեջ, նորից ձվի, ապա փշրանքների մեջ` ձեռքով լավ ամրացնելով

Թավայի մեջ ձեթը լցնել այնքան, որ ծածկի կոտլետները, լավ տաքացնել, այնուհետև կոտլետները տապակել

Դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում