Բաղադրիչներ
200 մլ կաթ
100 գ ալյուր
220 գ շաքարավազ
35 գ ձեթ
1 ձվի դեղնուց` ըստ ցանկության
50 գ կակաո+250 գ ալյու
15 գ փխրեցուցիչ
աղ
սոդա
Ջնարակի համար`
1 ձվի սպիտակուց
100-150 գ շաքարի փոշի
1-2 թ/գ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Ալյուրն ուշաքարավազը խառնել իրար, ավելացնել տաք կաթ, լավ խառնել և թողնել սառչի (արագ սառչելու համար, կարող եք դնել սառը ջրով լի տարայի մեջ և անընդհատ խառնել)

Ավելացնել ձեթ, մի պտղունց աղ, 1 ձվի դեղնուց և լավ խառնել

Ավելացնել կակաո, փխրեցուցիչ, մի պտղունց սոդա և լավ խառնել

Ավելացնել 250 գ ալյուր և լավ խառնել: Պետք է ստացվի կպչուն խմոր

Տեղափոխել սեղանի վրա, ալյուր ցանել, գրտնակել` 8 մլ հաստությամբ

Շրջանակներ կտրել, դնել ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ որոշակի հեռավորությամբ, թողնել 180°С տաքացրած ջեռոցում 10-12 րոպե

Շաքարի փոշին և ձվի սպիտակուցը խառնել իրար, ավելացնել կիտրոնի հյութ, լավ խառնել

Բլիթները թաթախել ջնարակի մեջ, դնել սննդային թղթի վրա, թողնել 1 օր, որպեսզի չորանան (կարելի է նաև մի քանի րոպե դնել ջեռոցում)

Վայելեք մեկ բաժակ տաք թեյի հետ )))

Բարի ախորժակ