Ընտանիքի անդամները կխնդրեն հաճախ պատրաստել այս աղցանը: Շատ համեղ աղցան «Թբիլիսի»

Բաղադրիչներ

200 գ տավարի խաշած միս

200 գ խաշած լոբի

2 հատ կարմիր քաղցր պղպեղ

կծու պղպեղ` ըստ ցանկության

2 ատամիկ սխտոր

1 գլուխ կարմիր սոխ

Համեմ

50 գ ընկույզ

4 ճ/գ ձեթ

3 ճ/գ քացախաթթու 9%

աղ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել քացախաթթուն և թողնել

Միսը երկարությամբ կտրատել

Քաղցր և կծու պղպեղները երկարությամբ կտրատել, ավելացնել մսին

Ընկույզը տապակել, կտրատել, ավելացնել աղցանին

Սխտորը մանր կտրատել, համեմը կտրատել և ավելացնել ընդհանուր զանգվածին

Ավելացնել սոխը, լոբին, ձեթը, աղը և լավ խառնել

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում