Բաղադրիչներ
350 գ մարինացված շամպինյոն
300 գ հավի կրծքամիս
0,5 բաժակ եռման ջուր
3 հատ խաշած ձու
2 գլուխ սոխ
2 հատ թթու վարունգ
2 ճ/գ մայոնեզ
աղ
սև պղպեղ
կարի
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը համեմել աղով, կարիով, 2 կողմից տապակել 2-3 րոպե, այնուհետև ավելացնել 0,5 բաժակ եռման ջուր, փակել կափարիչը և թողնել թույլ կրակի վրա 15-20 րոպե
Արդեն պատրաստ հավի միսը խորանարդաձև կտրատել
Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել
Գազարը խորանարդաձև կտրատել, տապակել
Վարունգը, սունկը, ձուն խորանարդաձև կտրատել
Բոլոր բաղադրիչները խառնել իրար, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մայոնեզ և լավ խառնել
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ