Գոհ կլինեն բոլորը: Ամնեաարագ, համեղ և փափուկ փքաբլիթները, որը երբևէ պատրաստել եք

Բաղադրիչներ

1 ձու

3 ճ/գ շաքարավազ

1 պտղունց աղ

2 թ/գ վանիլային շաքարավազ

200 մլ մածուն կամ 2,5% կեֆիր

200 գ ալյուր

2/3 թ/գ սոդա

ձեթ

Պատրաստման եղանակը

Ձուն, աղը, շաքարավազը, վանիլային շաքարավազը խառնել իրար

Ավելացնել մածունը կամ կեֆիրը, սոդան, ալյուրը և լավ խառնել

Խոր թավայի մեջ ձեթ լցնել` այնքան, որ փքաբլիթները կիսով չափ ընկղմվեն նրա մեջ, թողնել լավ տաքանա, այնուհետև 0,5 ճ/գ խմոր լցնել ձեթի մեջ և տապակել 2 կողմից

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում