Բաղադրիչներ
110 գ ալյուր
110 գ շաքարավազ
110 գ փափուկ կարագ
120 գ ընկույզ
120 գ վարսակի փաթիլներ
1 ձու
1 թ/գ փխրեցուցիչ
40 գ մեղր
1 թ/գ վանիլային շաքարավազ
¼ թ/գ դարչին
աղ
Պատրաստման եղանակը
Ընկույզը մանրացնել

Վարսակի փաթիլներին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, դարչին, մի պտղունց աղ, ալյուր, փխրեցուցիչ, մանրացրած ընկույզ և լավ խառնել

Փափուկ կարագին ավելացնել մեղր, ձու, լավ խառնել, ավելացնել վարսակի փաթիլներին և լավ խառնել

Թողնել 10 րոպե

Ստացված խմորը բաժանել 2 մասի, տեղափոխել սեղանի վրա, յուրաքանչյուրը բաժանել 10 հավասար մասերի, գնդիկներ անել: Թավայի մեջ սննդային թուղթ փռել, մի քիչ կարագ քսել, գնդիկները դնել, շատ քիչ սեղմել (կարելի է նաև թողնել շրջանաձև)

Դնել 190°С տաքացած ջեռոցում, թողնել 16-18 րոպե

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ