Բաղադրիչներ
400 մլ կաթ (2 բաժակ)
1 բաժակ ջուր (բաժակի չափը 200 մլ)
10 գ խմորիչ
1 կգ ալյուր (5 բաժակ)
1 ճ/գ շաքարավազ
1 ճ/գ աղ
80 գ ձեթ
30 գ կարագ
1 ձու
Միջուկի համար`
500 գ պանիր սուլուգունի
400 գ ցանկածաց պանիր` քիչ աղի (կարելի է փոխարինել կաթնաշոռով)
1 ձու
20 գ կարագ
(խմորը նախատեսված է4 բաժնի համար)
Պատրաստման եղանակը
Կաթին ավելացնել տաք ջուր, շաքարավազ, խմորիչ, խառնել , ծածկել և թողնել 10 րոպե, որից հետո ավելացնել աղ, ձեթ, 1 ձու, խառնել, մաս-մաս ավելացնել ալյուր և հունցել
Ավելացնել կարագ և շարունակել հունցել: Պետք է ստացվի փափուկ, մի քիչ կպչուն խմոր: Ծածկել և թողնել 30 րոպե
Միջուկի համար` պանրի տեսակները քերիչով անցկացնել, խառնել իրար, ավելացնել ձու, կարագ և լավ խառնել
Խմորը բացել. ևս 1 րոպե հունցել
Բաժանել մասերի, գնդեր անել, ծածկել և թողնել 10 րոպե
Յուրաքանչյուր գունդը բացել պանրի խառնուրդը դնել, փակել, ևս 2 րոպե թողնել
Յուրաքանչյուր գնդիկը գրտնակել: Կաղապարի մեջ սննդային թուղթ փռել, խմորը դնել, կենտրոնում փոքրիկ անցք անել, մի քիչ քերած պանիր լցնել և տեղափոխել 200°С տաքացրած ջեռոց, թողնել 10 րոպե
Պատրաստ է՝ կարելի է վայելել )))
Բարի ախորժակ