Վերցրեք ամենապարզ և հասանելի մթերքներն ու դուք ունեք սիրելի կոնֆետը` Ռաֆաելլոն

Բաղադրիչներ

300 մլ խտացրած գաթ

200 գ կարագ

300 գ կոկոսի փաթիլներ

1 բաժակ նուշ

1 թ/գ վանիլին

Պատրաստման եղանակը

Կարագը տրորել, ավելացնել խտացրած կաթը, վանիլինը և լավ խառնել

Ավելացնել 300 գ կոկոսի փաթիլներ ( հարկ եղած դեպքում ավելացնել այնքան, մինչև մի քիչ պինդ զանգված ստացվի), լավ խառնել և մի քանի ժամ թողնել սառնարանում

Սառնարանում թողնելով` այն լավ կպնդանա: Ձեռքերին մի քիչ կարագ քսեք և սկսեք ձևավորել կոնֆետները

1 թ/գ խմոր վեցնել, ափի մեջ բացել, 1 նուշ դնել և փակել

Թաթախել կոկոսի փաթիլների մեջ

Եվ արդեն սրճելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում