Ընթրիքի պատրաստման արագ տարբերակ։ Պանրով և խոզապուխտով ջեռեփուկ

Բաղադրիչներ

5 ձու

500 մլ կաթ

2 ճ/գ ալյուր

16 գ փխրեցուցիչ

աղ

սև պղպեղ

200 գ խոզապուխտ

մաղադանոս

2 ցողուն կանաչ սոխ

2 ցողուն կանաչ սխտոր

200 գ չերրի լոլիկ

20 գ հալած բուսայուղ

200 գ քերած պանիր

2 ճ/գ ալյուր

16 գ փխրեցուցիչ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Ձուն, կաթը խառնել իրար: Ալյուրն ու փխրեցուցիչը առանձին խառնել իրար, այնուհետև ավելացնել ընդհանուր զանգվածին

 Ավելացնել 10 գ հալած բուսայուղ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել խորանարդաձև կտրատած խոզապուխտը, մանրացրած մաղադանոսը, քերած պանիրը և լավ խառնել

Կանաչ սոխն ու սխտորը մանրացնել, լոլիկները բաժանել 2 մասի և ավելացնել ընդհանուր զանգվածին

Հրակայուն տարայի մեջ 10 գ հալած բուսայուղով և պատել տարայի ներսն ամբողջությամբ: ստացված զանգվածը լցնել տարայի մեջ, հավասարապես տարածել

Դնել 190°С տաքացրած ջեռոցում` 30 րոպե

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում