Բաղադրիչներ
Խմորի համար`
600-700 գ ալյուր
350 մլ գոլ կաթ
1 թ/գ խմորիչ
2 ճ/գ շաքարավազ
1 ձու
3 ճ/գ ձեթ
վանիլին
եփովի կրեմի համար`
250 մլ կաթ
1 ձու
150 գ շաքարավազ
2 ճ/գ ալյուր
60-70 գ կարագ
0,5 թ/գ վանիլին
Պատրաստման եղանակը
Խմորի պատրաստման համար՝ կաթը, խմորիչը և շաքարավազը խառնել իրար և թողնել 10 րոպե
Այնուհետև ավելացնել ձեթ, ձու, մի պտղունց վանիլին, խառնել՝ `մաս-մաս ավելացնելով ալյուր (պետք է ստացվի ձեռքերին չկպչող խմոր):
15-20 րոպե հունցել: Ստացվում է փափուկ, էլաստիկ խմոր: Ծածկել և թողնել 2 ժամ
Կրեմի պատրաստման համար՝ կաթսայի մեջ լցնել 1 ձու, շաքարավազ և լավ խառնել կամ հարել այնքան, մինչև այն սպիտակի
Ավելացնել կաթի մի մասը, խառնել, ավելացնել ալյուրը, կաթի մնացած մասը և լավ խառնել
Դնել թույլ կրակի վրա և անընդհատ խառնել` հասցնելով միջին թանձրության
Վերցնել գազօջախից, ավելացնել կարագ և վանիլին, լավ խառնել, ծածկել և թողնել սառնարանում
Խմորը բացել, ևս 2-3 րոպե հունցել, այնուհետև գնդիկներ անել (10 հատ), ծածկել և թողնել 10-15 րոպե
Յուրաքանչյուր գնդիկը մի փոքր բացել, 1 ճ/գ կրեմ լցնել և բոլոր կողմերից հավաքել ու փակել
Զգուշորեն փքաբլիթի տեսք տալ
Խոր կաթսայի մեջ առատ ձեթ լցնել և փքաբլիթները երկու կողմից տապակել (2-3 րոպե)
Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))
Բարի ախորժակ