Անհնար է դիմակայել այս ուտեստի համեղ և ախորժելի բույրին: Խոզի մսով և կարտոֆիլով տապակա

Բաղադրիչներ

1 կգ խոզի միս

1,5 կգ կարտոֆիլ

3 գլուխ սոխ

4 ատամիկ սխտոր

լոլիկ

1 ճ/գ աղ

0,5 թ/գ սև պղպեղ

1 թ/գ պապրիկա

1/3 թ/գ կարմիր կծու պղպեղ

4 ճ/գ ձեթ

սամիթ

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը բաժանել մեծ կտորների, համեմել աղով, սև պղպեղով, պապրիկայով, կծու պղպեղով, ավելացնել ձեթ և լավ խառնել

Ջեռոցի թավայի մեջ սննդային թուղթ փռել, կարտոֆիլը լցնել, դնել 180°С տաքացրած ջեռոցում 60 րոպե

Խոզի միսը բաժանել միջին չափի կտորների, 30-40 րոպե տապակել

Միսը թավայից հանել, փոխարենը լցնել կտրատած սոխն ու սխտորը և 5 րոպե տապակել

Ավելացնել կարտոֆիլն ու միսը, մի քանի կտոր լոլիկ և թողնել 5 րոպե

Ավելացնել սամիթ և մաղադանոս ու մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում