Բաղադրիչներ
1կգ կարտոֆիլ
աղ
մաղադանոս
պարմեզան պանիր
1 ձու
1 գլուխ սոխ
3 ճ/գ ձիթայուղ
400 գ աղացած միս
60 գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել, մեծ կտորների բաժանել, խաշել եռման ջրում, ավելացնել 1 թ/գ աղ: Խաշած կարտոֆիլը ճզմել

Ավելացնել մաղադանոս, աղ, սև պղպեղ, քերած պարմեզան պանիր, 1 ձու և լավ խառնել

Սոխը խորանարդաձև կտրատել, ձիթայուղի մեջ տապակել, 0,5 թ/գ աղ ավելացնել
Աղացած միսը համեմել սև պղպեղով, 0,5 թ/գ աղով, ավելացնել մաղադանոսը և տապակած սոխը

Ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ սննդային թուղթ փռել, պաքսիմատ լցնել, տարածել, ավելացնել կարտոֆիլի պյուրեն` տարածել

Միսը լցնել կենտրոնական հատվածի վրա

2 ծայրերը միացնել իրար

Լայնությամբ կտրտել

Դասավորել ջեռոցի թավայի մեջ՝ մսի երևացող մասը դեպի վեր

Դնել 180°С ջեռոցում 35-40 րոպե
Շտապեք համտեսել

Բարի ախորժակ