Հիանալի տաք ուտեստ և՛ տոնական, և՛ ամենօրյա ընթրիքի համար: Կարտոֆիլե բնիկներ` խճողակով

Բաղադրիչներ

5-6 հատ կարտոֆիլ

պանիր

70 մլ կաթ

կանաչ սոխ

1 թ/գ կարտոֆիլի համեմունք

Միջուկի համար`

300 գ հավի կրծքամիս

5-6 հատ սունկ

1 գլուխ սոխ

1/4 բուլխարական պղպեղ

1 ճ/գ տոմատի մածուկ

աղ

սև և կարմիր պղպեղներ

2 ատամիկ սխտոր

50-70 գ պանիր

1 թ/գ հավի համեմունք

1/3 թ/գ չորացրած սամիթ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խաշել, ճզմել, համեմել կարտոֆիլի համար նախատեսված համեմունքով, ավելացնել եռացրած կաթ, կտրատած կանաչ սոխ, քերած պանիր, լավ խառնել և թողնել մի կողմ

Միջուկի համար խորանարդաձև կտրատել հավի կրծքամիսը, սունկը, սոխն ու պղպեղը

Բուսայուղի մեջ տապակել նախ հավի միսը, համեմել հավի համեմունքով, ապա ավելացնել սոխը` տապակել  1 -2 րոպե

Ավելացնել սունկն ու պղպեղը և տապակել 4-5 րոպե

Ավելացնել չորացրած սամիթ, սև և կարմիր պղպեղներ, ճզմած սխտոր, տոմատի մածուկ, լավ խառնել և թեղնել 1 րոպե

Կարտոֆիլի պյուրեից պատրաստել միջին չափի գնդիկներ, այնուհետև բաժակի օգնությամբ փոքրիկ խորություն տալ

Յուրաքանչյուրի մեջ միջուկ լցնել և քերած պանիր: Դնել 180°С տաքացրած ջեռոցում

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում