Հավի կրծքամսով ռուլետներ` լցոնված տապակած սնկով, որոնք ունեն աննկարագրելի համ և բույր

Բաղադրիչներ

300 գ սունկ

1 գլուխ սոխ

ձեթ

600 գ հավի կրծքամիս

աղ

սև պղպեղ

200 գ թթվասեր կամ սերուցք

100 գ ջուր

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Սունկը մանր կտրատել, տապակել, ավելացնել մանրացրած սոխ, համեմել աղով, սև պղպեղով

Հավի կրծքամիսը երկարությամբ բաժանել 3 շերտի

Ծածկել սննդային պոլիէթիլենով, ծեծել, համեմել աղով, սև պղպեղով

Յուրաքանչյուր շերտը լցոնել և փաթաթել

Բոլոր կողմերից տապակել, ավելացնել թթվասեր կամ սերուցք, ջուր, համեմել աղով, փակել կափարիչն ու թողնել կրակին 15 րոպե

Ավելացնել մաղադանոս և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում