Բաղադրիչներ
800 գ տավարի միս
2,5 լ ջուր
2 հատ գազար
2 գլուխ սոխ
6 փոքր կարտոֆիլ
400 գ բազուկ
250 գ կաղամբ
50 գ լոբի
կանաչ սոխ
15 գ սամիթ, մաղադանոս
140 գ տոմատի մածուկ
3 ատամիկ սխտոր
3 ճ/գ բուսայուղ
3 հատ դափնու տերև
1 ճ/գ շաքարավազ
1 ճ/գ 9% քացախաթթու
10 հատիկ սև պղպեղ
3 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Միսը 2,5 լ ջրում եփել: Կիսաեփ վիճակին հասնելուց հետո ավելացնել լոբի և 1,5 ժամ թողնել թույլ կրակի վրա
Կաղամբը, սոխը և կարտոֆիլը մանր կտրատել
Գազարը և բազուկը առանձին-առանձին քերիչով անցկացնել
Արդեն խաշված միսը ջրից հանել, փոխարենը լցնել կտրատած կարտոֆիլը, փակել կափարիչը և թողնել կրակին 10 րապե
Թավայի մեջ լցնել սոխը, 1 րոպե տապակել, ավելացնել գազարը, թողնել 2 րոպե, ավելացնել բազուկը, 1 ճ/գ ձեթ, խառնել և թողնել 2 րոպե
Ավելացնել քացախաթթու, աղ, տոմատի մածուկ, 100 մլ մսի արգանակից, շաքարավազ, լավ խառնել, փակել կափարիչն ու 15 րոպե թողնել թույլ կրակի վրա
Արգանակով կաթսայի մեջ լցնել հատիկավոր պղպեղը, դափնու տերևը, կտրատած կաղամբը, թողնել 10 րոպե
Խաշած միսն առանձնացնել ոսկորից և ավելացնել ընդհանուր կաթսային
Ավելացնել 1 թ/գ աղ, բանջարեղենային տապակը և թողնել 3 րոպե
Ավելացնել կտրտած կանաչ սոխը, սամիթը, մաղադանոսը, ճզմած սխտորը, խառնել, վերցնել կրակից, փակել կափարիչն ու թողնել 15 րոպե
Կարող եք մատուցել թթվասերի կամ մածունի հետ )))
Բարի ախորժակ