Բաղադրիչներ
500 գ խաշած կարտոֆիլ
300 գ կարմիր կաղամբ
աղ
1 գլուխ սոխ + ½ թ/գ շաքարավազ, 1/3 թ/գ աղ,
1 թ/գ խնձորի քացախ
100 մլ տաք ջուր
10-12 մարինացված վարունգ
200 գ մարինացված ոլոռ
Մայոնեզի համար`
50 մլ կաթ
100 մլ բուսայուղ
1/3 թ/գ աղ
1/3 թ/գ սև պղպեղ
1/3 թ/գ սխտորի փոշի
1/2 թ/գ մանանեխ
1 թ/գ քացախաթթու
կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Կաղամբը կտրատել, ավելացնել 1 թ/գ աղ, ձեռքով մի փոքր ճզմել և 10-15 րոպե մի կողմ թողնել
Սոխը կիսալուսնաձև կտրատել, աղ, շաքարավազ, քացախ տաք ջուր ավելացնել, 10-15 րոպե թողնել
Կարտֆիլը խորանարդաձև կտրատել, ավելացնել կաղամբը, սոխը, ոլոռը, կտրատած վարունգը
Կաթը, բուսայուղը, աղը, սև պղպեղը, սխտորի փոշին, մանանեխը, քացախաթթուն խառնել իրար և բլենդերով հարել
Ավելացնեն աղցանին և լավ խառնել
Զարդարել կանաչ սոխով և մատուցել )))
Բարի ախորժակ