Ընդամենը 10 րոպե և համեղ նախաճաշն արդեն պատրաստ է: Պանրով և կաթնաշոռով նախաճաշ

Բաղադրիչներ

2 ձու

200 գ պանիր

200 գ կաթնաշոռ

20 գ հալած յուղ կամ կարագ

4 կտոր հաց

Պատրաստման եղանակը

Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել կաթնաշոռ, հալած յուղ, 1 ձու և լավ խառնել։ Ավելացնել ևս 1 ձու, լավ խառնել

Հրակայուն տարայի մեջ դնել հացի մի քանի կտոր, յուրաքանչյուրի վրա 1-2 ճ/գ պանրային զանգվածից դնել և տարածել: Դնել 220°С տաքացրած ջեռոցում 10 րոպե

Շտապեք նախաճաշել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում