Բաղադրիչներ
6,5 կգ խոզի բուդ
6 լ ջուր (պետք է ծածկի բուդը)
8-10 ճ/գ աղ (1 լ ջրին`1,5-2 ճ/գ)
4-5 հատ դափնու տերև
1 տուփ հատիկավոր սև պղպեղ(1 լիքը բուր)
20-25 հատ բահար
5-6 հատ հիլ
3-4 գլուխ սոխ
1-2 գլուխ սխտոր
1 գազար
Աղ
Սև պղպեղ
Կարմիր պղպեղ
թթվաասեր
Պատրաստման եղանակը
Բուդը բոլոր կողմերից ինչքան հնարավոր է խորությամբ ծակծկել, թողնել մի կողմ
Առանձին, միջին չափի կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել դափնու տերև, հիլ, բահար(օգտագործել համեմունքների մի մասը, մնացածը թողնել սառը ջրի համար ) և եռացնել: Թողնել հովանա և լցնել 6 լ սառը ջրի մեջ։ Ավելացնել մնացած համեմունքները, աղը, խառնել այնքան, որ աղը լուծվի
Բուդը դնել համեմված ջրի մեջ, թողնել սառը տեղ կամ սառնարանում` 24 ժամ (10 ժամ անց կարելի է միսը շրջել մյուս կողմի վրա, որպեսզի հավասարապես մարինացվի)
24 ժամ անց թափել ջուրը, բուդը թողնել կաթսայի մեջ մոտ 1 ժամ, որպեսզի արնաջուրը լավ դուրս գա, որից հետո չորացնել, համեմել աղով, պղպեղներով
Սոխը մանրացնել և ճզմել մսի վրա, սխտորները երկարությամբ կտրատել, գազարը կտրատել և դնել բդի վրա արված անցքերի մեջ
Ծածակել, մի քանի ժամ դնել սառը տեղ, որից հետո փաթաթել փայլաթիթեղով, դնել 180°С տաքացրած ջեռոցում
Պատրաստ լինելուն պես հանել, ամբողջ բուդը պատել թթվասերի և կարմիր քաղցր պղպեղի խառնուրդով և ևս 10-15 րոպո դնել ջեռոցում
Պատրաստ է, կարելի է մատուցել )))
Բարի ախորժակ